Արման Թաթոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ արձանագրելու ադրբեջանական հանցավոր արարքները

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը գրել է․

«Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation -ի ներկայացուցիչների հետ այցի ենք այսօր Գեղարքունիքի մարզի գյուղերում:

Նպատակը կրկին արձանագրելն է ադրբեջանական հանցավոր արարքները, որոնք նրանք թույլ են տալիս մեր երկրի ու սահմանային գյուղերի բնակիչների նկատմամբ:

Այցի արդյունքները, ինչպես միշտ, կվերլուծվեն ու զեկույցներով կուղարկվեն միջազգային ատյաններ, կհրապարակվեն` այլ գործընկերների կողմից օգտագործման նկատառումով»: