Հաղթում են նրանք, որոնք գիտակցում են այս ճշմարտությունը․ Վարդան Ոսկանյան
Գիտե՞ք, նաև ի՞նչ է անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը իր անընդհատ թշնամական գործողություններով և շարունակական հիբրիդային պատերազմով։
Ցավալիորեն հենց նա է իր սանձարձակությամբ մեր հասարակության միջից արմատախիլ անում այն վտանգավոր պատրանքը, թե ինչ-որ բան զիջելով, իբր կարելի է հասնել խաղաղության։
Մերձավոր Արևելքի արևի տակ որպես ազգ և պետություն տեղ ունենալու համար պայքարը հավերժ է, և հաղթում են նրանք, որոնք գիտակցում են այս ճշմարտությունը, իսկ դրա գիտակցումն առաջին նախապայմանն է ապագա հաղթանակի։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

