Արցախցիների մի մեծ խումբ քայլերթով Ստեփանակերտից այսօր երեկոյան կողմ բարձրացել է Շուշի-Քարինտակ խաչմերուկ

Արցախցիների մի մեծ խումբ քայլերթով Ստեփանակերտից այսօր երեկոյան կողմ բարձրացել է Շուշի-Քարինտակ խաչմերուկ, որտեղ հավաքված են ադրբեջանցի աղավնի խեղդող «բնապահպանները»։

Իմ կարծիքով, սա ճիշտ ու կարևոր քայլ է, քանի որ առաջին հերթին հենց Արցախցիները պետք է պայքարեն իրենց ինքնորոշման ու Արցախի ազատության համար։ Արցախն է ամբողջ Հայաստանի ազատագրության մոտիվացիան։

Իսկ հայաստանցիները չեն կարողանում Տեղ գյուղից առաջ գնալ, ինչը հնարավորություն չի տալիս մյուս կողմից մոտենալ։ Վերջին երկու օրվա մեջ մի քանի անգամ փորձեցի, անվտանգության նկատառումներով խստացված հսկողություն է։

Ժամը 19:30-ի կողմերը Շուշիին բավական մոտեցած Արցախցի քաղաքացիական անձինք մեկ օր ժամանակ են տվել փակված ճանապարհը բացելու համար, այլապես հասնելու են խաչմերուկ։

Դա ընդունվել է ռուս խաղաղապահների կողմից և փոխանցվել ադրբեջանցիներին։
Փաստորեն քաղաքացիական ուժերի դեմ ամենահաջողված պայքարը քաղաքացիական ուժերն են։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից