Շրջափակված Արցախի մանուկների համար Ստեփանակերտում կազմակերպվել է տոնածառի լույսերը վառելու արարողություն
Շրջափակման մեջ գտնվող արցախցի երեխաներին ամանորյա տրամադրությունից չզրկելու համար դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան Օղակաձև պուրակում տեղի է ունեցել տոնածառի լույսերը վառելու արարողություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մշակութային ծրագրով են ներկայացել Ստեփանակերտի արվեստի կրթօջախների սաները:

Այնուհետև արցախցի մանուկներին մոտեցող Ամանորի առթիվ շնորհավորել և խաղաղություն են բարեմաղթել Ձմեռ պապը, մուլտֆիլմերի ու հեքիաթների հերոսներ:


