Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու Յորք

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։

ԱԳՆ տեղեկացմամբ, այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։