Ամենևին չեմ վիրավորվում, երբ ինձ թուրք են ասում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Հայաստանում որևէ մեկին սուր ձևով վիրավորելու համար անվանում են թուրք, ինչը անընդունելի է»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես մի մարդ եմ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով շատ է արժանացել այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա որպես վիրավորանք չեմ ընդունում։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետք է փոխենք այս իրողությունները։ Ադրբեջանում էլ կա այդ երևույթը, երբ մեկին վիրավորելու համար ասում են հայ։ Կարծում եմ, որ կառավարությունների մակարդակով պետք է ասենք, որ մենք հաշտ չենք այս իրողությունների հետ»,- ասաց Փաշինյանը, նշելով, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ։
«Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակից։
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը այն է, որ մենք պաշտոնական մակարդակով ընդունում ենք, որ պետք է Հայաստանում դադարեցնենք քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

