Ադրբեջանը ԼՂ հայությանը փորձում է ցեղասպանության ենթարկել երեք սցենարով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է ընդգծել այն սադրանքները, որոնք տեղի են ունենում Լաչինի միջանցքում։ Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիների կամ հնարավոր կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը` նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության 3 տարբեր սցենարներով»,–ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում