«Օրենքով գող» Պզոն ազատ է արձակվել. դատարանը բավարարել է բողոքը

«Օրենքով գող» Պզոն` Արմեն Ղազարյանը, ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Վերաքննիչ դատարան բողոք էինք ներկայացրել` խափանման միջոց կալանքը վերացնելու դիմումով։ Դատարանը բավարարել է բողոքը»,– ասաց նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին ոստիկանությունը հայտնել էր, որ 9–հոգանոց խմբի անդամներ են ձերբակալվել, որոնք Երևանի Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում ապօրինի զենք–զինամթերք և թմրանյութ են պահել։ Ըստ ԶԼՄ–ների` նրանցից մեկը «օրենքով գող» Պզոն էր։