Հայաստանը կվավերացնի Չինաստանի հետ համագործակցության համաձայնագիրը

Հայաստանը կվավերացնի 2021թ. նոյեմբերի 15-ին Չինաստանի կառավարության հետ ստորագրած համաձայնագիրը տեխնիկական և տնտեսական համագործակցության մասին։ Նոյեմբերի 10-ին համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում։

Համաձայնագիրը նախատեսում է անհատույց օգնություն Չինաստանի կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության նոր հեռարձակող տաղավարի նախագծի և փոխհամաձայնեցված այլ նախագծերի իրականացման շրջանակում։