Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացրել են թռիչքների սահմանափակումները
Ռուսաստանի հարավում 7 կենտրոնական մասում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 15-ը, տեղեկացրել է «Ռոսավիացիա»-ն։
«Թռիչքների սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչև 2022թ. նոյեմբերի 15-ը»,- նշվել է հաղորդագրությունում։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։
Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի հարավում գործում է փետրվարի 24-ից։

