Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքից առաջ հայտարարություն է տարածել.

«Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 2022 թ-ի նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ֆրանսիայի հրապարակում ցույց է սպասվում, որին հնարավոր է հաջորդի երթ: Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել, իսկ մասնակիցները կարող են փոխել ուղղությունը ցանկացած պահի` ստեղծելով երթևեկության և տեղաշարժի խցանումներ: Նույնիսկ ցույցերը, որոնք նախատեսված են, որպես խաղաղ, կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, դառնան բռնի»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է՝

  • Խուսափել վերոնշյալ տարածքից,
  • Հետևել տեղական լրատվամիջոցների թարմացումներին,
  • Խուսափել ամբոխներից,
  • Խուսափել ցույցերից,
  • Տեղեկացնել ընկերներին և ընտանիքին սեփական անվտանգության մասին,
  • Տեղյակ լինել շրջապատից: