Մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը վերև-ներքև է արել․ Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրության վերահաշվարկի մասին
«Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել,- այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։- Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ կարծում եմ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացավ կամ երեքով պակասեց»։

