Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը կհանդիպի Բայրամովի և Բլինքենի հետ

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԱՄՆ-ում կհանդիպեն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե մի քանի օրից մեկնում է Վաշինգտոն:

«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Սա ինտենսիվ գործընթաց է և վկայում է այն մասին, որ միջազգային հանրության կողմից կա ուշադրություն», – ասաց նա: