Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նոյեմբերի 5-ի միասնության հանրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 5-ի միասնության հանրահավաքին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների՝ նոյեմբերի 5-ին ժամը 15-ին, Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաք է հրավիրված: