Եթե իրադրությունը մնա անփոփոխ, մինչև տարեվերջ մեզ սպասվում է կապիտուլյացիայի երկրորդ արարը և ՀՀ ինքնիշխանության վերջնական կորուստ
Այսօր ԱԺ նիստի ժամանակ իշխանական դե-ֆակտո պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարել է, որ ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ:
Վերջինս ասել է. «Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական…Մենք հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները»:
Հավատարիմ մնալով իր խոսույթին` դե-ֆակտո վարչապետը չի մոռացել ցեխ շպրտել ՀՀ ռազմավարական դաշնակցի ուղղությամբ:
Դե ինչ, եթե իրադրությունը մնա անփոփոխ, մինչև տարեվերջ մեզ սպասվում է կապիտուլյացիայի երկրորդ արարը և ՀՀ ինքնիշխանության վերջնական կորուստ, ինչպես նաև Արցախի վերջնական հանձնում Ադրբեջանին:
Վարուժան Գեղամյան

