Սաշիկ Սուլթանյանը ամիսներ առաջ փախուստի է դիմել Ֆրանսիա․Այսօր դատարանը որոշեց հետախուզում հայտարարել և կալանավորել սույն սորոսականին
Սորոսի վաստակ Սաշիկ Սուլթանյանին քիչ առաջ հայտարարեցին հետախուզում և կալանք: Սույն կոպերատիվ «իրավապաշտպանը» կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից փող էր վերցրել, որպեսզի ազգամիջյան թշնամություն հրահրի հայ և եզդի եղբայրական ժողովուրդների միջև: Դեռևս 2020 թվականին այս հարցով գրավոր դիմել էի ԱԱԾ, որպեսզի միջոցներ ձեռք առնվեին այս հանցագործի վճարվող գործունեությունը կանխելու ուղղությամբ: Սորոսի վաստակ Սաշիկ Սուլթանյանը ամիսներ առաջ փախուստի է դիմել Ֆրանսիա: Այսօր դատարանը որոշեց հետախուզում հայտարարել և կալանավորել սույն սորոսականին:
Պրոդուսեր Արմեն Գրիգորյանին հետապնդում էին քրեական օրենսգրքի նույն հոդվածով, սակայն ի տարբերություն սորոսականի Արմեն Գրիգորյանին առաջին օրվանից կալանավորեցին և ըստ էության սպանեցին: Սորոսականը հիմա Ֆրանսիայում է, Արմեն Գրիգորյանը՝ մահացած է: Սա է մեր արդարադատության երկակի ստանդարտները: Ուզում ես պաշտպանված լինել, պետք է լինես սորոսի վաստակ, հակառակ դեպքում կբանտարկվես ու կմեռնես:
Ի դեպ սորոսի վաստակի կալանքի մասով դատարանում չառարկեց նույնիսկ իր փաստաբանը:
Լուսանկարում հետախուզվող հանցագործը ԱՄՆ դեսպանի հետ:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

