Մեր հաշմանդամ մարզիկները Թուրքիայից կբերեն 4 ոսկե և 5 բրոնզե մեդալ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվել է 2022 թվականի հաշմանդամային բազկամարտի աշխարհի 24-րդ առաջնությունը՝ World Armwrestling Federation WAF, որին մասնակցում էին աշխարհի 54 երկիր։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանու ներքո` Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում AFA – Armwrestling Federation of Armenia Հայաստանը ներկայացրել է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի բազկամարտի հավաքականի մարզիկները, ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը։

Ֆեդերացիայից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ի օրվա ավարտին մեր  մարզիկները  ֆեդերացիայի հաշվեկշռին ավելացրել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

Այսպիսով` երկու օրվա համառ պայքարի արդյունքում 4 ոսկե և 5 բրոնզե մեդալ։ Մեդալ նվաճած մարզիկներն են՝

Շահեն Բաբայան
Սարգիս Հարությունյան
Ալեքսանդր Մովսեսյան
Նաիրա Մեսրոպյան
Մարինե Մկրտչյան։