Արևելյան Գերմանիայում անկարգություններ են հասունանում՝ ռուսական նավթի արգելանքով պայմանավորված

Ռուսական նավթի էմբարգոն սպառնում է վերածվել անկարգությունների Արևելյան Գերմանիայում․ նախազգուշացրել է Բունդեսթագի պատգամավոր Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության կուսակցությունից Յենս Կեպենը։ Հաղորդում է Telepolis հրատարակչությունը,

Խոսքը Բրանդենբուրգի շրջանի Շվեդ քաղաքում գտնվող PCK Raffinerie GmbH նավթավերամշակման գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է։ «Դրուժբա» խողովակաշարով Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքի ուժի մեջ մտնելուն մնացել է հինգ ամիս։ Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշել է էմբարգո սահմանել, և շրջանի բնակիչներին թողնել բախտի քմահաճույքին, գրում է Telepolis-ը։ Իշխանությունները, կարծում է հրատարակչությունը, չեն ծրագրում փրկել գործարանի աշխատակիցների աշխատատեղերն ու աշխատավարձերը։
Կեպենի խոսքով՝ մթնոլորտն ընդհանուր առմամբ շրջանում «չափազանց լարված է»։ «Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է մեզ սպասում քաղաքականապես, երբ գազալցակայաններում դեֆիցիտ սկսվի»,- ասես է նա։
Բրանդենբուրգի ֆինանսների նախարար Կատրին Լանգեն զգուշացրել է, որ մոտ ապագայում իրավիճակը կարող է իսկապես լուրջ դառնալ։ «Սոցիալական խնդիրները վերադառնում են կրկնակի ուժով»: