Կադաստրի կոմիտեն գործարկել է ՀՀ Ազգային գեոպորտալը

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Կադաստրի կոմիտեն գործարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային գեոպորտալը:

«Տարածական տվյալների հասանելիության տեսանկյունից գեոպորտալները համարվում են կարևորագույն խնդիրների լուծման պարտադիր հարթակներ, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին, համայնք և մասնավոր ընկերություն կարող է կիսվել իր տարածական տվյալներով:

Կադաստրի կոմիտեն շարունակաբար բարելավելու է բազային շերտերի որակական հատկանիշները և աջակցելու է գործընկերներին պատրաստել այնպիսի տարածական համակարգեր, որոնք կինտեգրվեն և կվիզուալիզացվեն ՀՀ Ազգային գեոպորտալին, որը վարվում և վարվելու է կոմիտեի կողմից»,- գրել է Թովմասյանը։