Այրվածքներով հոսպիտալացված զինծառայողը մահացել է
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
ՊՆ–ն հուլիսի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզում պարտադիր զինծառայող է այրվածքներ ստացել։ Նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
«Զինվորը մահացել է այսօր»,–ասացին այրվածքաբանական ազգային կենտրոնից։

