Հանքավան գյուղում 3-ամյա երեխա է կորել. փրկարարները փնտրում են
Կոտայքի մարզի Հանքավան գյում 3–ամյա երեխա է կորել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 13։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երեխա է կորել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

