Երևանի քաղաքապետարանի մոտ կինն ընկել է ընթացող ավտոմեքենայից
Այսօր ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ փողոցում, վիրավոր կին կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած պարեկները պարզել են, որ կինը վայր է ընկել այդ պահին ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից։
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կնոջը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

