Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Քննարկվել է երկու երկրների քաղաքական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուշաբթի օրը Իրան կատարելիք պաշտոնական այցը Թեհրան։
Այցը տեղի կունենա նախագահ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով։
Էրդողանը երեքշաբթի երեկոյան կմասնակցի Ռաիսիի և նրանց ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հանդիպմանը՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում, որի նպատակն է կարգավորել Սիրիայում տասնամյակներ շարունակվող ճգնաժամը։

