Ստամբուլում ավարտվել են բանակցությունները ցորենի խնդրի շուրջ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների բանակցությունները ցորենի խնդրի կարգավորման շուրջ։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 1.5 ժամ տևած հանդիպումից ռուսական կողմը կոնսենսուսի մեծ հույսեր ունի։
Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանց արդյունքում, առայժմ պաշտոնապես չի հայտարարվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական կողմը Ստամբուլում կայացած բանակցություններում առաջարկել է որոշում ընդունել Սևծովյան նավահանգիստներից գյուղմթերքների արտահանման վերաբերյալ։
«Պատվիրակությունը պատրաստել և քննարկման է ներկայացրել այս հարցի հնարավորինս արագ գործնական լուծման առաջարկությունների փաթեթ»,- լրագրողներին հայտնել էր ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

