Շվեդիան քրդական աշխատավորական կուսակցության 10 անդամների կարտահանձնի Թուրքիային
Շվեդիան Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 10 անդամներից բաղկացած ցուցակ է պատրաստել՝ Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Թուրքիային արտահանձնելու համար, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Անկարան Շվեդիային եւ Ֆինլանդիային գրավոր պահանջ է ուղարկել՝ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամներին արտահանձնելու վերաբերյալ: Շվեդիայի արդարադատության նախարարությունը հաղորդել է ՌԻԱ նովոստիին պաշտոնական փաստաթղթերի բացակայության մասին, որոնք վերաբերում են այդ կազմակերպությունների անդամներին արտահանձնելու՝ Թուրքիայի պահանջին:
«Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ գործընթացը շարունակվում է։ Ամբողջ ուշադրությունը սեւեռված էր Թուրքիայի կողմից արտահանձնման վերաբերյալ Շվեդիայի պատասխաններին։ Հաղորդվում է, որ Շվեդիան պատրաստել է ՔԱԿ 10 անդամների ցուցակը, որոնք ենթակա են արտահանձնման», – հայտնել Է հեռուստաալիքը կիրակի օրը:
Հեռուստաալիքը ճշտում է, որ Շվեդիայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի 16 հայտարարություններից 3-ին՝ 2019-2022թթ. արտահանձնման վերաբերյալ:

