Նիկոլը 4 տարում Ալիևին մի անգամ չպատասխանեց, բայց առաջարկում է ՀԱՊԿ-ն քննարկի ադրբեջանցիների հայտարարությունների հարցը․ Էդուարդ Շարմազանով

Նիկոլը 4 տարում Ալիեւին մի անգամ չպատասխանեց, պատերազմից հետո չասեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց առաջարկում է ՀԱՊԿ-ն քննարկի ադրբեջանցիների հայտարարությունների հարցը։

Նախ դու պատասխանի Ալիեւին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից։

Հայտնի ճշմարտություն կա՝ թույլերի հետ չեն դաշնակցում:

Նրանց խղճում են, իսկ ավելի հաճախ՝ նրանց տրորում են ու չեն էլ նկատում։

Հետեւաբար, այս ռեժիմը քանի կա, Հայաստանի հետ դժվար որեւէ ուժային կենտրոն հաշվի նստի։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից