Պուտինը և Լուկաշենկոն շուտով նորից կհանդիպեն․ այս տարի՝ արդեն 6-րդ անգամ

Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը հայտնել է, որ մոտ ժամանակներս նախանշված է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Միայն այս տարեսկզբից ի վեր նախագահների միջև կայացել է 5 հանդիպում» , -ասել է դեսպանը։

Գրիզլովը նաև հավելել է, որ Մոսկվան բարձր է գնահատում բելառուս գործընկերների աջակցությունը, որն այսօր նրանք ցուցաբերում են ՌԴ-ի նկատմամբ։