Սևանը ճահճացման եզրին է կանգնում, իսկ նիկոլականները` Երասխի կողմից «մի քանի դիրք» հակառակորդին հանձնելուց են խոսք գցում…
Սևանը ճահճացման եզրին է կանգնում, իսկ նիկոլականները` Երասխի կողմից «մի քանի դիրք» հակառակորդին հանձնելուց են խոսք գցում…
Փաշինյանի ինքնագլուխ ստորագրած կապիտուլյացիայի հետևանքները դեռ շարունակվում են։ Հակառակորդը փոխում է «անպետք սարերից» Քարվաճառից ու Քաշաթաղի շրջանից դեպի Հայաստանի դաշտեր ու արոտավայրեր հոսող գետերի հունը, մեզ մոտ միլիոնավոր տոննաների ջրի պակաս է առաջանում։ Այսօր էլ կառավարությունը Սևանից աննախադեպ ջրառ է արտոնում, որն էլ իր հերթին վտանգի է երթարկում ողջ Սևանի էկոհամակարգը, հանգեցնում ճահճացման։ Ահա անոռուգլուխ, հապշտապ ու ինքնագլուխ և դիլետանտի կողմից ստորագրված կապիտուլյացիայի հետևանքը։
Սա էլ դեռ ամենը չէ։ Խոսք են գցում Երասխից «երկու-երեք դիրք» Ադրբեջանին հանձնելու մասին։ Դիլետանտ մեկը կարող է կարծել թե «մի քանի հեկտար է կամ մի երկու կիլոմետր» և անկարևոր բան։ Սակայն ոչ մեկս էլ չգիտենք թե դրանք ինչ հեկտար կամ կիլոմետր են և որքան են կարևոր։ Միգուցե ոսկու, ուրանի, ադամանդի հանքատեղ է կամ էլ Արարատյան դաշտ հոսող գետերի ճանապարհ։
Ընդամենը 500 մետր այս ու այն կողմ սահմանը կարող է ճակատագրական լինել Արարատյան դաշտի հետևաբար նաև Երևանի ու Հայաստանի համար։ Կարող են թույնել գետերը և հետևաբար նաև դաշտավայրը կամ փոխել հունը։ Ու էլի աննախադեպ ջրառ Սևանից ու Սևանի ցամաքում, անապատացում…
Սա հասկանալ է պետք։ Անփորձ դիլետանտի կառավարությունից օր առաջ ազատվել է պետք։
Համազգային շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

