Ոստիկանությունը թույլ չի տվել հակառուսական ցույցի մասնակիցներին մոտենալ ՌԴ դեսպանատանը
Երևանում «Ազգային ժողովրդավարական բևեռ» շարժումը (նախկինում «Սասնա ծռեր») ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցելության կապակցությամբ հակառուսական ակցիա էր նախաձեռնել։ ԱԺԲ-ն նախատեսում էր մոտենալ դեսպանատան շենքին։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիա-ն՝ ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը, ուստի ակցիայի մասնակիցները, բղավելով հակառուսական կարգախոսներ, կարճատև հավաքից հետո ցրվեցին։
Տեսանյութն՝ այստեղ

