Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրախորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ

Կիպրոսյան այցի շրջանակներում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրախորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Կիպրոսում արցախյան պատվիրակությունը նաև ներկա է գտնվել Մելքոնյան կրթական հաստատությանը նվիրված Համազգային պարախմբի տարեկան հաշվետու համերգին։