Ի՞նչ մշակութային միջոցառումներ կան այսօր Ֆրանսիայի հրապարակում
Ժողովուրդ ջան, այսօր Ֆրանսիայի հրապարակում դեպի Մատենադարան նայող հատվածում լինելու է.
կավճանկարչություն երեխաների համար (ժամը 14.00-ից)
ժամը 15.00-ին բոլոր սկսնակ բանաստեղծներին և ասմունքող մարդկանց հրավիրում ենք հետաքրքիր մշակութային հանդիպման: Ասմունքելու ենք, խոսելու ենք բանաստեղծությունների ստեղծման ընթացքի մասին, շոուբիզնեսի մասին:
Նաև նվիրելու եմ իմ գիրքը բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են: Խոսելու եմ գրքից, կարդալու եմ բանաստեղծություններս:
ժամը 16.00-ին մեր հրաշալի «Հայ լաո» երաժշտական դուետը կուրախացնի ձեզ իրենց հայրենասիրական երգերով:
Համեցեք այսօր Ֆրանսիայի հրապարակ:
Սպասում ենք բոլորին
Աննա Հովների ֆեյսբուքյան էջից

