Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Ավետարանոց գյուղի՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլև ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- ընդգծել է Բեգլարյանը։

