Ոստիկանները տապալել են 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանին և կոտրել նրա ձեռքը

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան – Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:

Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»,- գրել է ՀՀԿ-ական գործիչը: