«Դիմադրության» շարժման ավտոերթերն ավարտվեցին․ 32 քաղաքացի բերման է ենթարկվել
«Դիմադրության» շարժման կազմակերպած ավտոերթերն ավարտվեցին: Ոստիկանները որոշ հատվածներում բերման են ենթարկել վարորդներին, մեքենաներ են տարել տուգանային հրապարակ:
Ոստիկանության հաղորդմամբ, Երեւանում առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 32 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել:

