Խուզարկել են Ավետիք Չալաբյանի տունը, հետո էլ բերման են ենթարկել նրան
Ոստիկանությունը խուզարկել է պաշտպանության ոլորտի խնդիրներով զբաղվող «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի տունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։
«Խուզարկության ժամանակ առանձնապես ոչ մի կարևոր բան չեն գտել, նրան էլ հետո տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին պարզաբանում տալու», ֊ ասաց Խաչիկյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը հայտնեց, որ խուզարկությունը տեղի է ունեցել դատարանի որոշմամբ, իրավապահներն էլ կրիչներ ու ցուցակներ են փնտրել։

