Ի՞նչ են փնտրել ՀՅԴ ԳՄ անդամի տանը
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին, ասաց, որ իշխանությունը փորձում է կոտրել ընդդիմադիրների ոգին։
«Գիտեք, որ խուզարկել են ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի տունը, ուզում էին ընտրակաշառք գտնել։ Դաշնակցականի տանը ամեն ինչ կգտնեք բացի ընտրակաշառքից։ Նման քայլերով չեք կարող կոտրել մեր ոգին», – ասաց նա։
ՀՅԴ անդամի վստահեցմամբ՝ Գյումրիում տարեցներին ծեծելու միջադեպն ուռճացված է, ընդդիմադիր երիտասարդները հարգում են տարեցներին։
«Այս պայքարին միացած բոլոր երիտասարդները հարգում են տարեցներին։ Հիմա ապատեղեկատվության քարոզ է գնում՝ այդ թվում և Հ1-ով», – ասաց նա։
Մինասյանն անդրադարձավ նաև ձերբակալված ինը երիտասարդներին, որոնց կալանավորման մասին որոշում պետք է կայացվի։ Նա ասաց, որ նրանց շարքերում է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդի Տարոն Մանուկյանը և Նիդեռլանդներից հատուկ հանրահավաքների համար ժամանած մի երիտասարդ։

