Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան

Մինչ երթի մեկնարկը Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարության` անկլավների վերաբերյալ հայտարարությանը։

«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին ասում է, որ Տավուշի, Վայոց Ձորի մարզերում կան հողեր և օրվա իշխանության հետ կա պայմանավորվածություն` այդ հողերը վեադարձնելու։ Մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար»,– ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հայ ժողովրդի անվտանգության տիրույթում «Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»։ Ընդդիմադիր գործիչը նշեց, որ կան էլի կարևոր ուղերձներ, որոնք ինքը հանրությանը կփոխանցի արդեն երթից հետո։