Իլոն Մասկը գնել է Twitter-ը աստղաբաշխական գնով

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Twitter, Inc.-ն այսօր հայտարարել է, որ վերջնական համաձայնագիր է կնքել, որը ամբողջությամբ Իլոն Մասկին պատկանող ընկերության կողմից ձեռք կբերվի 54,2 դոլարով մեկ բաժնետոմսի դիմաց, գործարքի արժեքը մոտավորապես 44 միլիարդ դոլար է»,- ասվում է հաղորդագրության մեջ: