Իջևանից Երևան քաղաքական ուխտի արշավորդներն այսօր անցել են 29 կմ և հասել Հովք գյուղ (տեսանյութ)

Իջևանից Երևան քաղաքական ուխտի մեր արշավորդներն այսօր անցել են 29 կմ և հասել Հովք գյուղ։ Նրանք միայն Արցախի համար չէ, որ պայքարում են, այլև Տավուշի, այդ թվում՝ Հովքի, դեպի ուր կապիտուլյանտը կարող է ադրբեջանցի «փախստականներ» բերել իր թուրք տերերի պատվերով։

Ուխտներդ՝ կատար Ասպրամ Կրպեյան ջան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ կիսվելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հրապարակած տեսանյութով, որ պատգամավորն ամփոփում է անցնող օրը և ներկայացնում՝ ինչ են անելու վաղը։