Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել հայկական կողմից։ Զոհեր և վիրավորներ չկան։

Զորակազմի հրամանատարությունը կողմերի հետ համագործակցելով կարգավորել է իրավիճակը։