Հաճախ եմ լսում, թե մեզանում չկան օրինակելի մտավորականների կերպարներ․ Ո՞վ է ասել․ Ոսկանյան

Հաճախ եմ լսում, թե մեզանում չկան օրինակելի մտավորականների կերպարներ։

Ո՞վ է ասել։ Հապա, նայեք Գուրգեն Մելիքյանին՝ մարդ, որի կյանքը և նվիրումը մեր հայրենիքին ընդօրինակման աղբյուր է։

Գրեթե կես դար շարունակ դասախոսի և հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է՝ հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր բոլորի վաղվա օրվա։

Գիտեք, թե որքան են մաշել «հպարտ» բառն, այն արժեզրկելով տեղի-անտեղի գործածությամբ, բայց ես այսօր հպարտ եմ, որ անսահմանորեն օրինակելի մեր ուսուցչապետ Գուրգեն Մելիքյանի, աշակերտն եմ։

 

Վարդան Ոսկանյան