Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի երկիրն Արևմուտքից օգնություն ստանա. Սերժ Թանկյան

Ամերիկյան System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով Ռուսաստանին համոզել հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը, ինչպես Ուկրաինան, օգնություն ստանա Արևմուտքից՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար։

«Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ զենք և փող տա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար», – գրել է Թանկյանը: