44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել
Այսօր՝ ապրիլի 7-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը։ Այս մասին հայտնել է Գորիսի համայնքապետարանը։
Նշվում է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Միրումյանը մասնակից է եղել Ջաբրայիլի պաշտպանությանը։
«Չարաբաստիկ արկի հարվածից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2-ին խրամատում անմահացան»,- նշված է համայնքապետարանի հաղորդագրությունում։

