Գլենդեյլը կրկին հայ քաղաքապետ ունի

Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին: Քասախյանն առաջին անգամ է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը:

Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար: Նա 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում: