Ով նման բան է ասում, ղալաթ է անում․ Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչի համար են բանակցել այսքան տարի
Այսպիսի հակամարտությունները հեշտ չէ, նույնիսկ 30, 40, 50 տարում լուծելը։ Ինչքան կարողացել ենք, այդքան այս լուծումը մոտեցրել ենք։ Դա մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին, որ իրենց կետից են սկսում և մեր գործը չէ, թե ինչ են բանակցում, ինչ ուզում են՝ բանակցում են։ Լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով մեղադրանքներին, թե ինչու այս 30 տարիների ընթացքում չլուծեցին ԼՂ հիմնախնդիրը։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ իրենք բանակցել են հանձնելու համար, ՀՀ երրորդ նախագահն ասաց՝ ասողը ղալաթ ա անում․ «Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ և դրանից ելնելով, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»։
Սարգսյանը խնդրեց հանրահավաքը չվերածել ասուլիսի․ «Ով կցանկանա հարցազրույց ստանալու, խնդրում եմ դիմել երրորդ նախագահի գրասենյակ»։

