Արցախցիների ոչնչանալը ցանկանում են քաղաքական Հայաստանի թշնամիները՝ թուրքերը և հայանուն թուրքերը․ Քաղաքագետ
Եթե չլինեին 1993 թ․-ին ՀՀ-ից եռամսյա հավաքների տեսքով իրականացված փաստացի զորահավաքով Արցախ ուղարկված շուրջ 800 հոգին, Արցախի հայերի գենոֆոնդը կարող էր ոչնչանալ․ պարզ ասած՝ արցախցի տղամարդ չէր մնա։ Մեծ Թաղեր գյուղն ավելի շատ զոհ է տվել, քան ամբողջ Կոտայքի մարզը։ Առաջին պատերազմի ժամանակ զոհերի ուղիղ կեսն արցախցիներն էին։ Լիներ այլ պատկեր, մնացյալ հայերն էլ ավելի լավ կհասկանային պայքարի ու հաղթանակի ղադրը…
Արցախցիների, այն է՝ հայության ամենապասիոնար հատվածի ոչնչանալը ցանկանում են քաղաքական Հայաստանի թշնամիները՝ թուրքերը և այն հայանուն թուրքերը, որ միշտ շահարկում են արցախցիների՝ իբր պատերազմին «չմասնակցելու» հանգամանքը՝ «բա խի՞ ղարաբաղցիք չեն զոհվել»։
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

