Նիժնի Նովգորոդից Երևան կանոնավոր թռիչքներ կիրականացվեն

«Red Wings» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Նիժնի Նովգորոդից Երևան։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ, SSJ100 ինքնաթիռներով։