Գործող վարչապետի «հաջողված պատմությունը» փորձում են կրկնել գործող «ընդդիմությունները»․ Քաղաքագետ

Ընդդիմությունը միշտ փորձում է պոպուլիզմն օգտագործել կառավարության դեմ: Դրա լավագույն օրինակը ներկայիս վարչապետն է, ով արտաքին ու ներիշխանական աջակցության շնորհիվ կարողացավ խաղալ հանրության ամենապարզունակ բնազդների վրա ու փողոցով գալ իշխանության:

Այդ պոպուլիզմը երկու հիմնական մեխ ուներ, սոցիալական ընդվզում ու հակաղարաբաղիզմ.

– սոցիալական դժգոհություն՝ հարուստներ և աղքատներ դիսկուրսի շրջանակում,

– Արցախը հանձնելը, որն ավելի քողարկված ձևով էր ներկայացվում:

Գործող վարչապետի «հաջողված պատմությունը» (success story) փորձում են կրկնել գործող «ընդդիմությունները»:

Նրանց պոպուլիզմի հիմնական թեզերն են.

– Արցախում դավաճանություն է տեղի ունեցել,

– սևեր ու սպիտակների բաժանման մեջ իսկական սևերը, այսինքն կոռուպցիոներներն ու տգետները, իշխանության եկած խառնամբոխն է:

Երկու դեպքում էլ չկա իրական քաղաքական օրակարգ: Եթե 2018-ին սոցիալական պոպուլիզմն ուներ ազդեցություն ժողովրդի մի ստվար զանգվածի բնազդների վրա ու հույս էր ներշնչում, որ գոնե ինչ-որ առումով ապագայի հեռանկար է բացվում, ապա ներկայիս ընդդիմադիրների պոպուլիզմն ապագայի որևէ հեռանկար չունի, զուրկ է ինտելեկտուալ բաղադրիչից ու չունի որևէ ստրատեգիական առաջարկ լայն հանրության համար:

Ներկա քաղաքական իրականությունը չի կարող արևէ հանգուցալուծման հանգեցնել: Առաջ շարժվելու համար սա ուղղակի պետք է ֆիքսել, որպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից