Ուկրաինայում ևս մեկ հայ զինծառայող է զոհվել
Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ, 29-ամյա դեսանտային Արման Ղազարյանը։
Այս մասին հայտնում է Հայկական սփյուռքի խորհուրդը․
«Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, ընկերներին և հարազատներին։
Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- գրված է հաղորդագրության մեջ։

