Այո´, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է

Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն ու միայն այն Հայաստանի հետ, որը

– կհրաժարվի Արցախից,

– կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից,

– կհրաժարվի իր պատմական բնօրրանի հիշողությունից:

Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այն պատճառով, որ Հայաստանը չհրաժարվեց վերը նշվածներից. մնացածը այս պահին արդեն տրագիկոմիկ դիվանագիտական ձևակերպումներ են` կապիտուլացված և «դուխազերծված», սակայն լայն ժպիտի ներքո:

Այո´, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է:

 

Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից